11 վիրավոր, 1 զոհ. ՀՀ ոստիկանության հայտարարությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5-ական, համակարգչային հափշտակության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող. 1 զոհ։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: