Կրակnցներ և դանակահարnւթյուն Երևանում. կան վիրավորներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ առկա է դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:
Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Ավելին՝ այստեղ