Լրահոս
Կարևոր


Վաղ հայտնաբերումն է կարևոր, այդ դեպքում կարող ենք զգալիորեն կոտրել վիրուսի ողնաշարը․ բժիշկ-համաճարակաբան

Հասարակություն

Հիմա համաճարակի զարգացման տեմպը նվազել է, բայց թե ինչ արդյունք կունենանք աշնանը, դա դեռ հարցական է, որովհետև չեն իրականացվել հետազոտություններ, որոնք ցույց կտան, թե համաճարակը ինչքան ներուժ ունի, բնակչությունը որքա՞ն է ներգրավված եղել համաճարակի մեջ և թե ինչքա՞ն բնակչություն է մնացել, որը կարող է վարակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  BBC HARDtalk հաղորդման ընթաքում արված հայտարարությանը, թե Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է:

«Մենք ունենք համաճարակի տեմպի նվազում, որովհետև յուրաքանչյուր համաճարակ սկզբից ակտիվորեն պետք է զարգանա, հետո կամաց-կամաց տեմպն ընկնի։ Մենք հիմա այդ փուլում ենք։ Մենք օբյեկտիվ պետք է պատկերացնենք, որ եթե մեր բնակչության մեծ տոկոսը չի վարակվել, ապա աշնանը, երբ բաց տարածքներում մարդիկ այդքան ժամանակ չեն անցկացնի, տուն են վերադառնալու, երբ տան պատուհանները բոլորը փակելու են, և այդքան չեն օդափոխելու տները, մենք կունենանք վարակվածության դեպքերի որոշակի բարձրացում։ Երբ դա զուգորդվի սեզոնային հիվանդությունների հետ, կարող է առաջացնել բավականին լուրջ ծանրաբեռնվածություն մեր առողջապահական համակարգի վրա»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

Վերջին օրերին կորոնավիրուսի վարակման  թվերի նվազում է նկատվում։ Մեր հարցին, թե ինչի՞  անհրաժեշտություն կա, որպեսզի այս իրավիճակը պահպանվի, բժիշկ-համաճարակաբանն արձագանքեց․

«Պարտադիր պետք է մի քանի անգամ ավելացվի թեստավորուման քանակը, բոլոր դեպքերն՝ իրենց կոնտակտավորներով հանդերձ պետք է վաղ հայտնաբերվեն, մեկուսացվեն, վաղ հայտնաբերումն է կարևոր, որովհետև ինչպես վարչապետը մի քանի շաբաթ առաջ ասում էր, պասիվ նստած ենք ու սպասում ենք, որ երբ է մարդը մեզ մոտ գալու։ Տենց պասիվ նստած ենք մենք մինչև հիմա, այսինքն՝ հայտնաբերում տեղի չի ունենում։ Բոլոր կոնտակտավորներին պետք է վաղ հայտնաբերել, հետազոտել, այդ դեպքում մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք զգալիորեն կոտրել վիրուսի ողնաշարը և կունենանք կորոնավիրուսի քիչ  թվեր և կարող ենք ավելի լավատեսորեն նայել սեզոնային հիվանդություններին։ Գումարած դրան պետք է շատ ուժեղ զարգացնել լաբորատոր դիագնոստիկան, որպեսզի երբ մարդը գա, դու կարողանաս տարբերակել՝ ինքը կորոնավիրոսային թոքաբորբ է, թե օրինակ՝ H1N1 է, որովհետև այդ մարդու բուժումը և կյանքի փրկելը կախված է լինելու նրանից, թե որքան շուտ կտարբերակես՝ կորոնավիրուս է, թե այլ հիվանդություն»։

Բժիշկ-համաճարակաբանը կարևորում է նաև, որ ամբողջ առողջապահական համակարգը պատրաստ լինի իր նշած գործելաոճին, ոչ թե միայն COVID 19-ի բուժմամբ զբաղվող կենտրոնները։

«Բոլորը պետք է պատրաստ լինեն այս գործընթացներին, որպեսզի ամեն տեղում կարողանան շատ արագ արձագանքել, այլ ոչ թե մարդը գալիս է X խնդրով, իսկ բուժումը ստանում է 5-7 օր հետո, երբ իր մոտ այդ խնդիրն արդեն շատ խորացված է»,- հավելեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր Կամենդատյան