Լրահոս
Կարևոր


Արցախում դիմադրության օջախները ճնշելու շարունակական փորձեր ու սցենարներ․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումը շարունակվում է, ու Ադրբեջանը ժամանակի ընթացքում ավելի է մեծացնելու ճնշումը։ Բնականաբար, Բաքուն դրա միջոցով նպատակ ունի իր կամքը պարտադրել Արցախին ու աստիճանաբար կոտրել արցախցիների ոգին։ Պարզ է, որ իրավիճակի կրիտիկական լինելու արդյունքում հակառակորդին դիմագրավելուց ավելի արցախցիներին ոչ մի այլ հարց չպետք է հուզի, քանի որ Արցախում գործող պետականությունն ուղիղ վտանգի տակ է։ Իսկ այս պայմաններում նախաձեռնված հավաքները պետք է միտված լինեն արցախցիների կամքն ու վճռականությունը ցույց տալուն։ Դրա համար էլ Արցախի ինքնորոշման իրավունքի կողմնակից քաղաքական ուժերը նախաձեռնեցին հավաքներ, որոնցում էլ արտահայտվեց արցախցիների վճռականությունը, որ իրենք կտրականապես դեմ են Ադրբեջանի հետ ինտեգրմանը։

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով հանրահավաքը, որի ժամանակ մի հարկի տակ հավաքվեցին բոլոր հայրենասեր ուժերը, բովանդակային առումով իր մեջ կրում էր պայքարի շարունակականության ու չհանձնվելու ուղերձը։ Բայց ինքնորոշման իրավունքի սկզբունքը մինչև վերջ պաշտպանելու կողմնակից ուժերի ակտիվացումը անմիջապես անհանգստություն առաջ բերեց ՀՀ իշխանությունների շրջանում։ Ու նրանք Արցախում իրենց մասնաճյուղերի միջոցով փորձեցին արագորեն որոշակի քաղաքական գործընթացներ նախաձեռնել։ Իսկ այդ գործընթացները նախատեսում են նաև ՀՀ իշխանությունների ազդեցությունը կրող ու քաղաքական առումով ենթակա անձանց ներդրում Արցախի իշխանական համակարգում։

Պատահական չէ, որ դեռևս օրեր առաջ էին տեղեկություններ շրջանառվում, որ մայիսի 15-ին հանրահավաք նախաձեռնելով՝ Սամվել Բաբայանը Արցախի իշխանությունների առաջ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջ է դնելու։ Եվ հենց այդպես էլ տեղի ունեցավ, օրերս Ստեփանակերտում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Բաբայանի կազմակերպած ոչ բազմամարդ հանրահավաքի ընթացքում Արցախի իշխանությունների առաջ դրվեց նրան պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջը։ Այդուհանդերձ, տեղեկություններ կան, որ այս ամենը նաև Արցախի իշխանությունների հետ պայմանավորված գործընթաց է։ Իսկ սցենարը պարզ էր. Սամվել Բաբայանը հանրահավաք է նախաձեռնում, հետո միանգամից դրան արձագանքում են Արցախի իշխանությունները, իսկ հետո սկսվում են «քաղաքական կոնսուլտացիաները»։ Դե, ինչպես և եղավ: Մասնավորաբար, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Բաբայանի կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում։

Իսկ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն, առանց նույնիսկ նկատի ունենալու Բաբայանի կազմակերպած հավաքի մասնակիցների փոքրաթիվ լինելու հանգամանքը, իսկույն արձագանքեց, թե հաշվի առնելով հավաքի մասնակիցների հայտարարությունը՝ որոշել է ընդառաջ քայլ կատարել և քննարկումներ ու խորհրդակցություններ կազմակերպել նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Քչերն են կասկածում, որ, ի վերջո, լինելու է այնպես, ինչպես թելադրում են ՀՀ իշխանությունները։ Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ինչ հարցեր են լուծում այդպիսով ու ինչու են այսքան շտապում:

Առաջին խնդիրը, որ ՀՀ իշխանությունները փորձում են լուծել, Արցախում դիմադրության օջախները ճնշելն է և Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ իրենց որդեգրած քաղաքական գծի խոչընդոտները նվազեցնելը: Այլ կերպ ասած, ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել Արցախում ունեցած իրենց ազդեցությունը Ադրբեջանին գոհացնելու և գլուխ բարձրացնող դիմադրությունը թուլացնելու համար։ Բայց, ինչպես երևում է Արցախում տարբեր ընդդիմադիր ուժերի՝ Ռուբեն Վարդանյանի, «Արդարություն» կուսակցության, Դաշնակցության և տարբեր այլ անհատների ու քաղաքական գործիչների հայտարարություններից և մոտեցումներից, նրանք չեն պատրաստվում ընկրկել։ Ավելին, Արցախի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախատեսում են համախմբվել միասնական օրակարգի շուրջ ու Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ձևավորել։ Եվ ամենաուրախալին այն է, որ այստեղ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինՇուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն Վելիցյան