Լրահոս
Կարևոր


ԱՄՆ-ում շատ բարդ է, բայց ինձ համար սա մոտիվացնող գործընթաց է. Միհրան Հարությունյանը՝ հունահռոմեական ըմբշամարտը թողնելու, MMA տեղափոխվելու մասին

Սպորտ

Tert.am-ի զրուցակիցը հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական արծաթե մեդալակիր, եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Հայաստանի և Ռուսաստանի չեմպիոն, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին և երկրորդ աստիճանի մեդալակիր Միհրան Հարությունյանն է: Մարզիկը երկար լռությունից հետո Tert.am-ին պատմել է հունահռոմեական ըմբշամարտը թողնելու, MMA տեղափոխվելու, կարիերայի ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին:


- Միհրան, Դուք բավականին երկար ճանապարհ եք անցել հունահռոմեական ոճի ըմբշամարտում և հանկարծ որոշել եք թողնել այն և անցում անել MMA-ի: Ինչո՞ւ:

- Անկեղծ ասած՝ ինձ ամեն անգամ խանգարում էին թե՛ Եվրոպական խաղերի, թե միջազգային մրցաշարերի, թե՛ օլիմպիական խաղերի ժամանակ: Գողանում էին այն, ինչն ինձ էր պատկանում և ամեն անգամ խանգարում էին տուն բերել այն, ինչն օրենքով իմն էր: Եթե ես վատ ներկայանայի, ապա անկեղծորեն դա կխոստովանեի ու այդքան չէի նեղսրտի, բայց ես ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել եմ, որ հասնեմ ինձ համար այդքան կարևոր 5 օղակներին (օլիմպիական մեդալ - Tert.am), բայց փաստացի ես օլիմպիական ոսկե մեդալակիր չեմ: Ես չգիտեմ՝ հետագայում արժե նորից փորձել, բացի դա, կոպիտ ասած, ֆինանսապես էլ չեմ կարող ամբողջ ընթացքում ոչինչ չանել ու գնալ միայն այդ նպատակին ընդառաջ: Իսկ MMA-ում ես կարողանում եմ ինձ դրսևորել ավելի դժվար ու նոր տեսակի սպորտաձևում։ Այստեղ՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով, ինձ վստահ եմ զգում, քանի որ մեջքիս հետևում կա մի թիմ, որ միշտ սպորտի զարգացման կողմնակիցն է։ Մարզիկի համար ֆինանսական կայունությունը կարևոր է, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ սպոտի վրա։ Ու այսօր ես այս կայունությունը ունեմ TotoGaming-ի շնորհիվ, որ չնայած մի շարք հարցերի միևնույնն է կողքիս մնաց։ Այնպես, որ ես պլանավորում եմ իմ պատմությունը կերտել այս սպորտաձևում։

- Արդյոք երբեմն ափսոսանքի զգացողություն ունենում եք կայացրած որոշման համար:

- Անկեղծ ասած՝ այո, երբեմն ցանկանում եմ այս ամենը թողնել ու վերադառնալ, պատրաստվել օլիմպիական խաղերին, բայց չգիտեմ…դրանք դեռևս մտքեր են: Գուցե պետք է այդ մտքերին հետևել, բայց այս պահին ունեմ 3 մարտի վերաբերյալ ստորագրված պայմանագիր, բացի դա ինձ դուր է գալիս, այն, ինչով զբաղվում եմ: Ես ամեն օր նոր բան եմ սովորում, ինձ դուր է գալիս այս սպորտաձևի բարդությունը, շատ քիչ մարդիկ կան այս ոլորտում, նույնիսկ կարելի է մատների վրա հաշվել նրանց, ովքեր 30 տարիների ընթացքում հաջողությունների են հասել: Իսկ ինձ մոտ վատ չի ստացվում, այնպես որ, ես կփորձեմ այս սպորտում իմ սեփական պատմությունը կերտել ու հուսով եմ՝ կստացվի:

 

- Խոսենք այս փոփոխության դժվարությունների մասին:

- Այո, ճիշտ նկատեցիք, անչափ դժվար է սպորտային այս փոփոխությունը: Ամբողջ կյանքում զբաղվել եմ ըմբշամարտով ու այս սպորտաձևում՝ ոտքեր, ծնկներ, եղունգներ… ամեն ինչ օգտագործվում է, չես հասկանում՝ ինչպես պաշտպանվել: Շատ բարդ է, բայց ինձ համար սա մոտիվացնող գործընթաց է: Բավականին շատ մարդիկ կան, որոնք կասկածում են, չեն ցանկանում, որ ես ինքս ինձ ճանաչեմ, ինքնաիրացվեմ այս սպորտաձևում, բայց ես կփորձեմ իմ սկսած ճանապարհը հաջողությամբ անցնել ու հասնել այն մակարդակին, որ չփոշմանեմ որևէ բանի համար: 



- Մարզիկների ուղին բավականին բարդ է ու այսօր դրան գումարվել են նաև քաղաքականության առաջացրած բարդությունները: Մասնավորապես խոսքս ռուս մարզիկներին վերաբերող արգելգների մասին է: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, որ ռուս մարզիկներին թույլ չեն տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել:

- Դե դա շատ անարդար է: Մրցակցությունը շատ թույլ է հիմա, չկան ռուս, բելառուս մարզիկներ: Էլ ինչ մրցաշար՝ առանց սպորտաձևի լիդերների: Դա արդեն հետաքրքրությունը, մրցակցությունը թուլացնում է: Չես կարող լինել լիարժեք չեմպիոն, եթե չեն մասնակցում սպորտաձևի ամենաուժեղագույնները: Մինչև նրանք չվերադառնան մրցադաշտ, իրական հետաքրքրություն ու մրցակցություն չի լինի:
Մարզիկկների համար շատ վիրավորական կլինի, եթե մինչև օլիմպիական խաղերը չհարթվի այս խնդիրը: Հասկանալի են սանկցիաները, բայց ինչպես կարելի է խառնել սպորտը քաղաքանանության հետ:

 

- Եվրոպայի առաջնությունում ինչպե՞ս եք գնահատում հայ ըմբիշնեերի ելույթները:

- Հրաշալի են ելույթները, ինչպես է հնարավոր այլ կերպ գնահատել. տեսեք՝  որքան շատ մեդալ նվաճեցին: Ու այստեղ արդեն խնդիրը նրանում չէր, որ ռուսները չկային, մեր տղաները բավական երկար ժամանակ է՝ լավագույն եռյակներում են: Դա խոսում է այն մասին, որ այս մեդալները պատահական չեն: Նրանք ճիշտ ուղղությամբ են աշխատում, ինչն ինձ շատ է ուրախացնում, և ուշադիր հետևում եմ նրանց ելույթներին: Ես էլ եղել եմ այդ կազմում, անցել եմ նույն ճանապարհով, ինչպես կարող եմ չգնահատել նրանց ջանքը կամ ասել, որ դա շատ հեշտ է:

- Միհրան մենք բավականին շատ հարցերի անդրադարձանք, որոնք Ձեզ ստիպել են կտրուկ որոշումներ կայացնել, խոսեցինք դժվարությունների մասին: Կա՞ որևէ բան, որի համար զղջում եք:

- Իմ կյանքի ճիշտ որոշումերից մեկն է եղել տեղափոխվել Հայստան ու ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Դրանում ինձ աջակցեց ու ուղղորդեց իմ կնքահայրը՝ Ռուբեն Թաթուլյանը, ով նաև իմ մարզիչն  է: Ես իմ բոլոր ուժերը ներդրեցի Հայսատանյան թիմում ելույթ ունենալու համար ու ամեն անգամ, երբ որևէ արդյունք էի ունենում, շատ էի հպարտանում:

Հետո սկսվեցին համագործակցությունները հայաստանյան ընկերությունների հետ, որոնք մարզիկի կյանքում նույնպես կարևոր են։
Դրանցից մեկը՝ TotoGaming բրենդի սպորտի ամբասադոր դառնալն էր, որի շրջանակներում ընկերության հետ հասցրինք անվանական կրթաթոշակ սահմանել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողների համար, այսպիսով օգնելով երիտասարդ մարզիկներին կերտել իրենց ուղին։ Ինչպես նշեցի, ուրախ եմ որ TotoGaming-ը դեռ իմ կողքին է, հիմա որպես մարզիկի։ Ինչպե՞ս կարող եմ այս ամենի համար զղչալ։

Կարծում եմ՝ օրհնված եմ, այն բանի համար, որ հիմա չեմ զղջում: Իսկ վերջին տարիների ճգնաժամերը, վայրիվերումները ոչ միայն անխուսափելի էին, այլև անհրաժեշտ էին: Ես հաղթահարեցի դրանք ու յուրաքանչյուր մարզիկ ազնվությամբ պետք է անցնի դրանց միջով: Դժվարություններով անցելն ինձ հաջողվում է ու կհաջողվի ապագայում, որովհետև դա ստիպում է ողջ զգալ ինքդ քեզ, հաղթահարել ամեն ինչ: Իմ դրոշը, իմ հայրենիքն ու իմ ազգանունը, որն ավարտվում է յան-ով ամենակարևորն են ինձ համար։



Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում