Վանկուվերի սինեմաթեքում հայկական կինոյի օրեր կանցկացվեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի հունիսի 15-22-ը Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր նվիրված հայ կինոյի 100-ամյակին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ծրագրում ներառված են՝ Համո Բեկնազարյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Բագրատ Հովհաննիսյանի, Ատոմ Էգոյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային միության աջակցությամբ։
Նշենք նաև, որ նույն համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև Համո Բեկնազարյանի "Երկիր Նաիրի" համր ֆիլմի նոր երաժշտական ձայնավորումը։
Ծրագրին ներկա կլինեն Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը, վերջինս կներկայացնի ծրագիրը: