Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը վնասվածք էր ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման (1:0) առաջին խաղակեսում եւ փոխարինվել։
«Այսօր առավոտյան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել։ Կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի դիմացի ուղիղ մկանի ձգում։ Նրա վիճակը դարձյալ կգնահատվի առաջիկա օրերին»,- նշվում է «Ինտերի» հաղորդագրությունում։
Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
Հունիսի 10-ին Ստամբուլում անցկացվելիք եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին» (1:1, 4:0)։