Արփի Գաբրիելյանի եւ որդու քնքուշ լուսանկարը
ՖոտոՀուլիսի սկզբին առաջին անգամ մայրացած դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդու հետ։ Լուսանկարներն արվել են օրեր առաջ, երբ փոքրիկը դարձել է 40 օրական։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգիչ Միհրանն Ծառուկյանի կինը կրում է սպիտակ գույնի երկարափեշ զգեստ։ Նա արձակել է վարսերն ու նուրբ շպարով է։ Արփին ջերմ գրկել է նորածին որդուն։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արփի Գաբրելյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում առաջին անգամ ցույց էր տվել փոքրիկի դեմքը։ Կադրում Արփին պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Երջանիկ ծնողները գրկել էին փոքրիկին։ «Մեր տղա... Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»,- հրապարակումը մակագրել էր Արփին։