Վահան Բիչախչյանը գոլ խփեց երրորդ խաղում անընդմեջ
ՍպորտՍլովակիայի առաջնության երրորդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել է «Տրենչինին» եւ հաղթանակ է տարել 4։2 հաշվով։
Հյուրերի չորրորդ գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Նա փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին եւ ավելացված երկրորդ րոպեին արդյունավետ է իրացրել 11 մետրանոցը (տեսանյութ)։
Սա Բիչախչյանի չորրորդ գոլն է Սլովակիայի ընթացիկ առաջնությունում։
«Ժիլինան» 6 միավորով ընթացիկ չորրորդ տեղում է։