ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 241,1 տոննա մարդասիրական օգնություն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԳՈՐԻՍ և հակառակ ուղղությամբ ուղեկցվել են շտապօգնության երեք մեքենաներ՝ հիվանդ բնակիչներով։
«Մենք Միավորված ենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է մարդասիրական ակցիա՝ սննդի փաթեթներ բաժանելու ՄԱՐԴԱԿԵՐՏԻ դպրոցական և նախադպրոցական հաստատություններում։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։