Լրահոս
Կարևոր


Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Չ«փրկված» ու Չ«դիմադրված» հայրենիքը

Պայքարի նոր փուլը՝ իրար աչքերի մեջ նայելով

Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։

Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։

Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։

Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր պատմական ողբերգությունը»։

Մենք ունենք իրական հնարավորություն՝ դա թույլ չտալու։ Բայց դրա համար պետք են գրագետ քայլեր, գիտակցում՝ հրաժարվելու նախկին սխալներից, պարզունակ պատկերացումներից։

Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում.

– Մնալ մարդ։ Անհատական մակարդակում կայացնել անհատական որոշում։ Որոշել, որ հենց քեզնից կախված է շատ բան։ Չլինել դիտորդ ու չսպասարկել Նիկոլ։

– Հասկանալ նախորդ պրոցեսների սխալները։

– Բացառել «պայքար և անձնական կոմֆորտ»-ի համատեղումը։ Բացառել «պայքար և զուգահեռ՝ Նիկոլի կառավարության հետ բիզնես» բանաձևը։

– Բացառել պայքարի սեզոնայնությունը։

– Գիտակցել, որ մեր խնդիրը 65-70% սպասող, չկողմնորոշված, բայց՝ փոփոխությունների պատրաստ հասարակությունն է։ Վճռորոշ կարևորություն ունի նրանց հետ ճիշտ կոմունիկացիան, նրանց կոնսոլիդացիոն ձևակերպումներ առաջարկելը։

– Կան մարդիկ, ովքեր սպառել են ԲՈԼՈՐԻՍ փոխարեն որոշումներ կայացնելու լիմիտը։ Հետևաբար՝ որոշումների կայացման հին մեխանիզմը չի կարող լինել։

– Պետք է ընդունել, որ չի կարող լինել լարված փողոց ու միևնույն ժամանակ «կառուցողական» աշխատող ընդդիմություն ԱԺ-ում։ Դա կոտրում է մարդկանց, ովքեր պետք է ինչ-որ ռիսկերի գնան, կորուստներ ունենան՝ պայքարին միանալու համար։ 336 հազար ընտրողներն իրավունք ունեն պահանջելու կոշտ պայքար՝ 35 պատգամավորներից։

– Բացառել է պետք հետնիկոլական քաոսը։

– Պետք է օգտագործել իշխանության տված գռեհիկ «առիթները».

ա/ Գեներալ Գ. Խաչատուրովի և Գայանե Հակոբյանի պաշտպանությունը վերածել լայնածավալ քաղաքացիական շարժման։ Երկիրը վարակել նրանց և այլոց աջակցության թեմայով։

բ/ Հայաստանում թմրանյութերի տարածումը լրջագույն հարց է, և պետք է դառնա բոլոր նորմալ մարդկանց համախմբման թեմա։ Ունի մեծ պոտենցիալ։ Չթողնել լռել՝ ծնողներին, ուսուցիչներին, մշակույթի մարդկանց, հայտնի մարզիկներին, բժիշկներին, հանրային գործիչներին, դասախոսներին, հոգևորականներին։ Այս պրոցեսը, սակայն, պետք է խրախուսել, կազմակերպել։

գ/ Երևանի ընտրություններին պետք է լուրջ մոտենալ։ Հնչեցրել եմ առաջարկ՝ գնալ «Հանրության թեկնածուով»։ Դա ճանապարհ է, որը ենթադրում է շատ հետաքրքիր պրոցեսների գեներացում։ Իհարկե, կարող են լինել նաև այլ մոտեցումներ։

– Ցանկացած գործ ու ցանկացած ծավալուն պրոցես պետք է կազմակերպել, աջակցել, որ ստացվի։ Ոչ մի հեշտ կամ արկածախնդիր տաբերակ չկա։ Պետք է լինեն միասնական տեղեկատվական հոսքեր, գրագետ մենեջմենթ։ Հենց այս գիտակցումը և պատկերացումը չկա Հայաստանում։ Դրա համար էլ վերջում հանգում ենք «ժողովուրդն է մեղավոր» անիմաստ ու սխալ ձևակերպմանը։ Իրականում 90 տոկոսը պատրաստ է փոփոխության, մենք 90 տոկոս ենք։ Մեր հասարակությունն ունի առողջացման շատ մեծ ռեսուրս ու դա որոշ շրջանակները չեն՝ իրենց գույքին գերի։

Պայքարի այս փուլն իրար աչքերի մեջ նայելով պիտի անցնենք, այս փուլի առանձնահատկությունը պետք է լինի շիտակությունն ու պրոցեսներին ու միմյանց բաց աչքերով, ուղիղ նայելու պատրաստակամությունը։ Չի կարելի շարունակել ձևացնել, թե չենք տեսնում, չենք հասկանում։ Հայաստանին սպասվում է վտանգավոր փուլ, դժվար պայքար ու մեծ ներքին «ռազբորկա»։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի ՍարգսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե ՀովհաննիսյանՎանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Ռոստովի մարզում հարձակման է ենթարկվել Atlas նավթի պահեստը. հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Երևանի կենտրոնում բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. Shamshyan Թուրքամետ ուժերը գրավել են Հալեպը. ի՞նչ է կատարվումՄասիսում վրաերթի է ենթարկվել 15-ամյա երեխա Բողոքի զանգվածային ակցիայից հետո Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ էՌԴ ՊՆ-ն՝ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելՏարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ինՄենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան