Ի՞նչ է պատմել Աշոտ Փաշինյանը հորը Գայանե Հակոբյանի հետ միջադեպից․ պատմում է Փաշինյանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոչ, ես չեմ հորդորել իմ որդուն դիմումը հետ վերցնել։ Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախ միջադեպի ժամանակ ես երկրում չեմ եղել, իսկ երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, նա ասում էր՝ բայց ամբողջ նպատակը այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Այո, Հայաստանում մարդիկ պիտի արձանագրեն, որ հարցերը պիտի իրավական ճանապարհով լուծել։ Որդիս ինձ ասաց, որ հենց սա է եղել քո քաղաքական գործունեության ու պայքարի ամբողջ նպատակը»,- հավելեց նա։