Երևանում վտանգավոր իրավիճակ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։
Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայաններում իրականացված մշտադիտարկումների համաձայն փոշու պարունակությունը մայիսի 20-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում 2.6 անգամ, Արաբկիրում՝ 1.1 անգամ, Նոր Նորքում՝ 1.4 անգամ, մայիսի 21-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ 1.4 անգամ, Նոր Նորքում՝ մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայիսի 20-ին Նոր
Նորքում՝ 1.1 անգամ, մայիսի 21-ը՝ Արաբկիրում՝ 1.1 անգամ, Շենգավիթում՝ 1.3 անգամ, Նոր Նորքում մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայիսի 20-ին չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ մայիսի 21-ը մոտեցել է ՍԹԿ-ի արժեքին Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում:
Գետնամերձ օզոնի կոնցենտրացիան մայիսի 20-ից 21-ը չի գերազանցել սահմանային թույլատրելի արժեքը:
Ավելին՝ այստեղ