Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ տեսանյութ կեղծելու և մոնտաժելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Ջելալ Չելիքը։
Նշվում է, որ խոսքը լայնորեն տարածված տեսագրության մասին է, որտեղ նրան իբր աջակցում են հանրապետությունում արգելված և ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարները։
Փաստաբանն ասել է, որ պահանջի չափը կազմում է մեկ միլիոն լիրա (ավելի քան 50 հազար դոլար)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզդեմիր Արաշթըրմա կենտրոնի հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Էրդողանին պատրաստ է աջակցել ընտրողների ավելի քան 54 տոկոսը։
Հարցմանը մասնակցել է մոտ 6 հազար մարդ։