Շոյգուն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ՀասարակությունՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի նշել Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներում»,- ասել է Շոյգուն հինգշաբթի Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։