Հոլանդն ԱՊԼ այս մրցաշրջանում 44 արդյունավետ գործողություն է կատարել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Բրայթոնի» հետ հետաձգված խաղում (1:1) գոլային փոխանցում է կատարել Ֆիլ Ֆոդենին։ Նորվեգացի հարձակվողի համար այս գոլային գործողությունը 44-րդն էր այս մրցաշրջանում։
Չեմպիոնական տիտղոսը ժամկետից շուտ ապահոված «Մանչեսթեր Սիթիի» համար ներքին առաջնությունում սա միավորների առաջին կորուստն էր վերջին 12 խաղերում։
Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի 35 խաղում դարձել է 36 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Այսպիսով, նորվեգացին կրկնել է հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը, ով 2002/2003 մրցաշրջանում, խաղալով «Արսենալի» կազմում, 38 խաղում խփել էր 24 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։
Աղբյուր ArmSport.am