6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ, Տոկիոյց արեւելք։ Այս մասին տեղեկացրել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ օջախը գտնվել է մոտ 50 կիլոմետր խորության վրա։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Տեղեկացվել է նաեւ, որ Տոկիոյում մոտ մեկ րոպե ուժեղ ցնցումներ են զգացվել, իսկ տներում ցնցվել է կահույքը։ Մայրաքաղաքի շրջանում միացել է հզոր երկրաշարժի մասին նախազգուշացնող համակարգը։