ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է երեկ գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ:
Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը։
Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։
Նույն օրը ՄԻՊ Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, տվել աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:
Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: