Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
«Սուրբ Աստվածամայր»–ից հայտնում են, որ տուժածները տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա են գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Ավելին՝ այստեղ