Կիսատաբատ, ոճային բլուզ․ Զարուհի Բաբայանի ամառային կերպարը
ՖոտոԵրգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է վառ երանգի կիսատաբատ, լայն, ոճային շապիկ։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ոճը՝ Սոֆի Դեւոյանի»։
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, բլուզ։ Զարուհի Բաբայանն այն համադրել էր սեւ բաճկոնի հետ։ Երգչուհին գլխարկ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Երանի մեզ, որ ունենք մեր սիրուն Հայաստանը: Միայն թե կարողանանք պահել ու փայփայել։