ԱՄՆ-ում արևային էներգետիկան բուռն զարգացում է ապրել
ՀասարակությունՄիացյալ նահանգներում քամու և արևային էներգետիկան միասին առաջին անգամ գերազանցել են ածխային էներգետիկային 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով։ ԱՄՆ էներգետիկ տեղեկտվության վարչության զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին և արևային էներգետիկայի լրջագույն աճ է տեղի ունեցել, ընդ որում ածխային էներգետիկան Միացյալ նահանգներում կորցրել է իր նախկինում ունեցած առաջատար դիրքերը։
Արևային էներգիայի արտադրությունը այս տարվա սկզբին տարեկան կտրվածքով աճել է 7,8 %-ով։ Փոքր ֆերմաների կողմից արևային էներգիայի արտադրությունն աճել է 24 %-ով, ավելի շատ քան ցանկացած այլ գեներացիայի դեպքում։ Ընդհանուր առմամբ ֆոտոէլեկտրական սարքավորումները Միացյալ նահանգներում, հաշվի առնելով նաև ջրատաքացուցիչ արևային կոնտուրների ներդրումը, հասել են 4,4 % էներգիայի մշակման։ Քամու ուժով աշխատող էլեկտրակայաններն էլ այժմ արտադրում են Միացյալ նահանգներում էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 12,5 %-ը, այսինքն միասին քամին և արևը ապահովել են ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի մշակման ամբողջ համախառն ծավալի 16,9 %-ը։ Ածխի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարվա կտրվածքով նվազել է 28,6 %-ով և այժմ կազմում է ընդամենը 15,6 % ընդհանուր ծավալի։ Միացյալ նահանգներում վերականգնվող էներգիայի ծավալների աճը պետական քաղաքականության արդյունք է, Ջո Բայդենի վարչակազմը հատուկ արտոնություններ է տրամադրում քամու և արևի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններին՝ ձգտելով իր երկրում ևս ավելացնել դրանց արտադրությունը, ավելին աշխարհում նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրը հասկանում է, որ վերականգնվող էներգիան ևս իր ապագան է։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ մենք չունենք համապատասխան այլ օգտակար հանածոներ, որպեսզի օգտագործենք դրանք, ուստի և Հայաստանը ևս պետք է շոշոփելի ջանքեր գործադրի մեր երկրում արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացնելու ուղղությամբ։
Հրաչյա Սաֆարյան