Անգլիական գրանդը պատրաստ է ցանկացած գումար վճարել՝ Մեսսիի տեղափոխության համար
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ցանկացած գումար վճարել՝ ձեռք բերելու համար «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը կարծում է, որ Մեսսիի վերամիավորումը կատալոնական ակումբի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, կարող է թիմի խաղի վրա դրական ազդեցություն ունենալ: Նշվում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են վճարել արգենտինացի ֆուտբոլիստի համար այնքան, որքան կպահանջի «Բարսելոնան»:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիային» (2-8) պարտվելուց հետո։ 33-ամյա հարձակվողը դժգոհ է ակումբի ղեկավարությունից և մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Վերջերս բավականին հաճախ նշվում է նաև, որ «Ինտերը» ևս հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով: