Սահմանամերձ շրջաններից երեխաներին տարհանում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդի շրջանի իշխանությունները չորեքշաբթի սկսում են 300 երեխայի տարհանումը Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դեպի Վորոնեժ։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։
«Այսօր մենք սկսում ենք երեխաներին դուրս բերել Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից։ Այսօր առաջին 300 երեխաներին կուղարկենք Վորոնեժ։ Ես կփորձեմ նրանց ճանապարհել»,- գրել է նա։
Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ Վորոնեժի շրջանը Բելգորոդի շրջանից երեխաներին կվերցնի ամառային արձակուրդների։
Ավելին՝ այստեղ