Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ռուբեն Հայրապետյանի տան մոտ մեքենաներ են բախվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 45-ամյա Սմբատ Պողոսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Յուրի Մուսայելյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Reno-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: