Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ նվազել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 23 սանտիմետրով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 71 սանտիմետր նիշի դիմաց։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 60 միլիոն 630 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023 թվականի մայիսի վերջին տասնօրյակի ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 23 միլիոն 965 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։