«Կան կարևոր բաներ, որ պիտի իմանաք»․ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում կլինի հրապարակային
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային: Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:
«Կան կարևոր բաներ, որոնք դուք պետք է իմանաք, բանակցային գործընթացի մասին էլ եմ ես խոսելու: Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում իր մասնակցության մասին Փաշինյանը հայտնել էր դեռ Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: