Հունիսի 1-ին օրենքն ուժի մեջ մտավ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 1-ին ուժի մեջ մտավ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 5-ին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դրանով մի շարք փոփոխություններ են կատարվել։ Օրինակ՝ 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք է տրվել 21 տարին լրացած անձանց, քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացիներին: Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։
Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:
Ավելին՝ այստեղ