Լրահոս
Կարևոր


ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու մասին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու մասին:

Գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 13-ին, ժամը 10:00-ին:

Քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):

Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ [email protected] կամ [email protected]:

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. մայիսի 12-ից հունիսի 9-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելիս.

-  դիմում (ձև 1),

-  կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2)՝ (փաստաթուղթը տպել երկկողմանի՝ դարձերեսով, լրացնել անձամբ, ստորագրել),

-  ինքնակենսագրություն (ձև 3)` (ձեռագիր՝ գրել անձամբ, երկկողմանի՝ դարձերեսով, լուսանցքը պահելով, վերջում ստորագրել), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), զինված ուժերում ծառայությունը (կամ չծառայելը՝ նշելով պատճառը)՝ եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է, վերջին կոչումը կամ դասային աստիճանը, աշխատանքային փորձը՝ կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության, փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին (կին), զավակ, ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ), ամուսնու ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ)) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, դատվածության, ընտանեկան կարգավիճակը, ինչպես նաև բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ամսաթիվը՝ դիմումը ներկայացնելու օրվանով,

-  լուսանկար՝ 2 հատ 4X6 չափսի` դասական հագուստով (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով),

- հայտատուի անձը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայականի, անձնագրի, նույնականացման քարտի, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում սոցիալական քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանքի) պատճենները,

-  տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),

-  բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված  դիպլոմի/դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները, իսկ 2023թ. շրջանավարտների դեպքում՝ տեղեկանք բուհ-ն ավարտելու վերաբերյալ),

-  աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ,

-  պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),

-  տեղեկանք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3) (ձև 4),

-  տեղեկանքներ հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններից,

-  բնութագիր վերջին աշխատավայրից, իսկ աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից,

-  ընտանիքի անդամների (ամուսնու/կնոջ, զավակների, ծնողների, ամուսնու/կնոջ ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների)) ծննդյան (մահվան) վկայականների և անձնագրերի (կամ նույնականացման քարտերի) պատճենները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինքնակենսագրության ձևաչափը և քննության ընթացակարգերը փոփոխվել են, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքիէջի «Օրենսդրություն, իրավական ակտեր» բաժնում:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Դիմումը (ձև 1), կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև 2), ինքնակենսագրությունը (ձև 3), բժշկական տեղեկանքը (ձև 4), ինչպես նաև բանավոր քննության հարցաշարը (ձև 5) կցված են.

Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ:

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:

Գրավոր քննության առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք` բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:

Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am)` մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:

Բանավոր քննության հարցաշարը բաղկացած է երկու հարյուր քսան հարցից, որոնք ընդգրկում են՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:

Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ, կապի միջոցներով, կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:

Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան