Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ այս տարի ևս երեխաները ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանում գտնվող լավագույն ճամբարում
ՀասարակությունԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական անակնկալը Գագիկ Ծառուկյանի կողմից երեխաների օրվա կապակցությամբ:
Ինչպես անցած տարի, այս տարի եւս՝ կազմակերպվում է Ճամբար՝ գիշերակացով։
7-օրյա ամառային հանգիստը երեխաները կանցկացնեն Հանքավանում գտնվող լավագույն
ճամբարում։
Ծրագրին կարող են մասնակցել 6-10 տարեկան երեխաները, ովքեր Արցախից են և շրջափակման պատճառով բնակվում են Հայաստանում ու Արցախ տեղափոխվել չեն կարողանում։
Ծրագրի շնորհիվ Գագիկ Ծառուկյանը կրկին ցույց է տալիս, որ կանգնած է Արցախի և արցախահայության կողքին:
Մենք պատրաստ ենք պարգևել ժպիտներ, այս անգամ տնից հեռու գտնվող փոքրիկներին:
Մասնակցելու համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ՝ գրելով անձնական նամակ կամ մեկնաբանություններում +
Նամակում ներառեք երեխայի անունը, ազգանունը, տարիքը, լուսանկարը եւ Ձեր հեռախոսահամարը։