Լրահոս
Կարևոր


Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար

Հասարակություն

Օրերս Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերությունը Leasing EXPO 2023-ի շրջանակում ներկայացրեց 100 տոկոս էլեկտրական մեքենաների Neta բրենդի վերջին սերնդի մոդելը՝ Neta S-ը: Միջոցառմանը ներկա էին Neta-ի՝ Չինաստանից ժամանած ղեկավար կազմը, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ ու գործարարներ։ Լրագրողների համար սա լավագույն առիթներից մեկն էր ներկա հյուրերից մեկնաբանություն խնդրելու հայ-չինական հարաբերությունների կարևորության, դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ապագայի վերաբերյալ:

Neta ավտոբրենդի փոխնախագահ Վանգ Չեն Ջին ժամանել էր Չինաստանից: Լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է: «Կարևորում ենք Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքը այդ ճանապարհի վրա: Մեր բրենդի քաղաքականության համար կարևոր է միջազգայնացումը: Անցած տարվանից սկսած շեշտը հենց դրա վրա է դրված: Մեր թիմը եղել է աշխարհի տարբեր երկրներում, հատկապես կարևորում ենք Հարավային Կովկասը՝ որպես նոր տարածաշրջան, որտեղ կարող ենք ներկայացնել ամենազարգացած տեխնոլոգիաներով հագեցած էլեկտրական մեքենաները: Կարևորում ենք նաև այն, որ դրանք հասանելի լինեն հասարակության լայն շրջանակներին»,-ասաց Neta ավտոբրենդի փոխնախագահը: Ընդգծեց՝ չինական էլեկտրամոբիլների շուկան զարգանում է մարդկային և նյութատեխնիկական հսկայածավալ ներդրումների շնորհիվ, բացի դա, պետությունը ևս աջակցում է էլեկտրամոբիլների արտադրության զարգացմանը: Պատահական չէ, որ այսօր Neta բրենդը, չնայած հինգ տարվա պատմություն ունի, չինական էլեկտրական մեքենաների վաճառքների սանդղակում լավագույն քսանյակում է: Հայաստանում Neta էլեկտրամոբիլների միակ ու պաշտոնական ներկայացուցիչը Andron ընկերությունն է, այս համագործակցությունը երեք տարի է, ինչ գոյություն ունի: Պարոն Վանգը նշում է՝ առաջին անգամ է, որ իրենց ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանում են Հայաստան էլեկտրական մեքենաների նոր մոդելը ներկայացնելու համար:

Andron ընկերությունը Shtigen Group-ի մի մասն է կազմում: Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը լրագրողների զրույցում ասում է՝ ժամանակակից աշխարհում բավականին մեծ դեր ու նշանակություն ունի չինական տնտեսությունը, և տարբեր ոլորտներում Չինաստանի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են: «Այդ ձեռքբերումներն ակնհայտ են նաև էլեկտրական տրանսպորտի ոլորտում, որտեղ Չինաստանը մեծ առաջընթաց է ապրում: Միջազգային ցուցահանդեսներ այցելելով և  համեմատելով՝ հասկանում ես, որ չինական ավոարտադրությունը ոչ միան չի զիջում, օրինակ, գերմանականին, ամերիկյանին կամ ճապոնականին, այլև  շատ ավելի մրցունակ է։ Չինական բիզնեսն, առհասարակ, բավականին լուրջ առաջընթաց է ապրում աշխարհում։  Հայ գործարարները վաղուց գիտակցել են այդ հեռանկարը, և եթե ուշադրություն դարձնենք փոխադարձ առևտրի տեմպերին, թվերն ամեն ինչ կասեն խոսքերի փոխարեն: Մեր ընկերությունների խմբի պարագայում ուզում եմ հատկապես շեշտադրել հայ-չինական հարաբերությունների տնտեսական համագործակցության տարրը:  Shtigen-ը 2012 թ.-ից համագործակցում է Չինաստանի  հետ, ունենք վստահելի փոխադարձ հարաբերություններ և ձևավորված լավ ավանդույթներ: Այս առումով մենք զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալ ենք տեսնում:

Neta բրենդի պարագայում սկսում ենք այդ ընկերության հետ համագործակցել նաև Վրաստանի ուղղությամբ, ստեղծելու ենք ավտոսպասարկման նոր մշակույթ, հասնելու ենք նրան, որ այն մեքենաները, որոնք արտադրվում են չինական շուկայի համար, հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, արտադրվեն նաև մեր շուկայի համար՝ բավարարելով հայ սպառողների պահանջմունքները»,-նշեց Հայկ Շեկյանը:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ, 3-րդ քարտուղար, տնտեսական գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Շե Ձյաբաոն ևս հաստատում է՝ Հայաստանը Չինաստանի համար առևտրային առումով կարևոր գործընկեր է: «Անցյալ տարի Չինաստանը առևտրաշրջանառության ծավալներով եղել է Հայաստանի առևտրային երկրորդ գործընկերը, առևտրաշրջանառությունը երկու երկրի միջև կազմել է 1 մլրդ 700 մլն դոլար: Մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում շատ արագ է զարգանում: Չինական շատ ընկերություններ են հետաքրքրված հայկական ընկերությունների հետ հարաբերությունների ստեղծմամբ: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրամոբիլների տարածմանը: Neta ընկերությունը հուսալի գործընկեր է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, դրանք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ»,-ընդգծում է Ձյաբան:

Andron ընկերությունը 2020 թ.-ից սկսած  Neta բրենդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության տնօրեն Արմեն Մելյանը նշում է՝ Andron-ը հայկական շուկայում ներկայանում է ոչ միայն մեքենաների վաճառքով, այլև ներկայացնում է մի ամբողջական մշակույթ, արժեհամակարգ: «Մենք մեր շուրջ համախմբում ենք ոչ թե պարզապես գնորդների, այլ համախոհների, որոնք վստահում են մեր բրենդին և պաշտոնական երաշխիքային սպասարկման հնարավորությանը: Մեր համախոհներն այն մարդիկ են, որոնք համոզված են, որ պետք է անցում կատարել կանաչ վարքագծի, ոչ թե պարզապես ձեռք բերել մեքենա և վարել այն»,-ասում է Մելյանը:

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը մանրամասնում է. «Հանրահայտ գիտնական Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի պատվին է անվանակոչվել Andron ընկերությունը, որը Shtigen Group-ի մաս է կազմում: Ընկերությունների խմբի համար հիմնաքարային նշանակություն ունեն կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող արժեքները և էլեկտրամոբիլների ուղղությունը ներկայացնող ընկերությունն անվանակոչելով հայ մեծանուն գիտնականի պատվին, ինչ-որ իմաստով հենց այդ արժեքներն ենք սպասարկում: Անդրանիկ Իոսիֆյանը ծնունդով Արցախից էր՝ Մարտակերտի Ծմակահող գյուղից, նա ավելի քան 25 գյուտի հեղինակ է, ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման հայրերից մեկը, ինչպես նաև շատ մեծ ավանդ ունի հրթիռային գիտության մեջ:

Shtigen Group-ի համար  կարևոր են կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերը, որոնցից առանցքայինն այս պահին «Արևածագ Արցախում» նախագիծն է։

 Չենք ներկայանում որպես բացառապես վաճառք իրականացնող ընկերություն, արժեքներ ենք ստեղծում և փորձում նպաստել դրանց տարածմանը»,-եզրափակում է Ա. Հարությունյանը:

Լուսինե Առաքելյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»