ՌԴ–ն քննարկում է Հայաստանում, Սիրիայում և Աֆրիկայում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլեւան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շարունակվում է ռուս-արտասահմանյան համատեղ դպրոցների կառուցումը։ Մշակվում է արդեն գործող դպրոցների լրացուցիչ մասնաշենքերի կառուցման հարցը։ Բացի այդ, մշակվում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը»,-ասել է նա։
Վասիլեւան հավելել է, որ նման կենտրոնների բացումը նպաստում է ոչ միայն լեզվի առաջխաղացմանը, այլեւ մշակույթին, ավանդույթներին ծանոթանալուն։