Լրահոս
Կարևոր


Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը

Հասարակություն
Հայաստանի հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2022 թվականին բոլորեց հիմնադրման 70-ամյակը:
 
«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական կոլեկտիվի աշխատասիրությամբ ընթերցողի սեղանին է դրվել մի հատուկ համար՝ ամսագրային տարբերակով՝ նվիրված հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության հոբելյանին:
 
2022 թվականին պետք է անցկացվեին կոմբինատի հոբելյանին նվիրված հանդիսությունները, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ կայանում են մեր ժամանակներում:
 
Ինչևէ, հունիսի 8-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Սյունյաց երկրի»՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է» ընդհանուր խորագիրը կրող հատուկ համարի շնորհանդեսը:
 
Մշակույթի պալատի կոլեկտիվը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) և կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժինը ջանացել էին, որ միջոցառումը պատշաճ ընթացք ունենա...
 
Ճեմասրահի մի անկյունը ձևավորված էր «Սյունյաց երկիր» թերթի՝ տարբեր տարիներին կոմբինատին նվիրված համարների նյութերով: Մի կողմում էլ վերջին երեք տարում «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի համարները ցուցադրող վահանակներ էին:
 
Ճեմասրահում երաժիշտների երկյակը՝ Քաջարանի արվեստի դպրոցի դասատուներ՝ ջութակահարուհի Արմինե Հարությունյանը, դաշնակահարուհի Մարիետա Դավթյանը, դասական ստեղծագործությունների մեղեդիներ էր հնչեցնում՝ տոնական մթնոլորտ ստեղծելով:
 
«Սյունյաց երկրի» հատուկ թողարկման մասին խոսք ասաց թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Բանախոսը ելույթը սկսեց այն փաստի արձանագրումով, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին լրանում է թերթի հիմնադրման 20-ամյակը, և անցած տարիներին հրատարակվել է թերթի չորս տասնյակից ավելի հատուկ համար՝ նվիրված մարզի երևելի մարդկանց, հանրապետության կյանքում մեծ նշանակություն ունեցած հասարակական-քաղաքական իրադարձություններին, Սյունիքի ոստաններին: Իսկ հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ 2021-ից հրատարակվում է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Հատուկ համարների շարքում որոշակի տեղ են զբաղեցնում մարզի տնտեսությանը, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին նվիրված համարները:
 
Իմաստավորելով օրվա խորհուրդը՝ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ առաջին անգամ հատուկ թողարկմամբ թերթը կոմբինատին անդրադարձել է դեռևս 2002 թվականին, երբ լրացավ ձեռնարկության կեսդարյա հոբելյանը. նախաձեռնությունը երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանինն էր: Դրանից հետո «Սյունյաց երկիր»-ը ներկայացրել է կոմբինատի սեփականաշնորհման գործընթացը, մեկ այլ համարով՝ Քաջարանը՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու 50-ամյակի կապակցությամբ, էլի եղել են հիմնարար հրապարակումներ: Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր արժանիքները, առանձնահատկությունները, արծարծվող թեմաները ներկայացնելու-մատուցելու ձևերը:
 
Կոմբինատի 70-ամյակին նվիրված համարն էլ իր առանձնահատկություններն ունի և մի քանի առումով տարբերվում է նախորդներից: Նախ՝ այն տպագրված է ամսագրային տարբերակով, կավճապատ թղթի վրա, հաջողությամբ լուծվել են ձևավորման և դիզայնի խնդիրները, արվել է հնարավորը, որ այն արժանի լինի հոբելյանին ու գրավիչ՝ ընթերցողի համար:
 
Թերթի սկզբնամասում ներկայացված է ընկերության գլխավոր բաժնետերը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը 15 տարի շարունակ հայաստանյան տնտեսության առաջատարների շարքում է: Համարը բացվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի շնորհավորանքով և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ:
 
Համարը, հիրավի, աչքի է ընկնում մի շարք արժանիքներով՝ կոմբինատի գործունեության առավելագույն թափանցիկություն, նյութերի արժանահավատություն, ժանրային բազմազանություն, առկա պրոբլեմների շուրջ մասնագիտական քննարկումներ, մարդկային կապիտալի արժևորում...
 
Սույն բացառիկ համարը աչքի է ընկնում մի հանգամանքով ևս. ձեռնարկությանը նվիրված նախորդ համարներում կոմբինատի ղեկավարների միջոցով էր հիմնականում ցույց տրվում այն ամենը, ինչ կատարվում էր ընկերությունում: Արտադրության մյուս օղակները գրեթե դուրս էին մնում տեսադաշտից: Այս անգամ մեծապես անդրադարձ կա միջին օղակի գործունեությանը՝ բացահանքից մինչև հարստացուցիչ ֆաբրիկա, տրանսպորտային հանքուղուց մինչև անալիտիկ լաբորատորիա և մյուս արտադրական տեղամասեր:
 
Նյութերը պատրաստելիս անհրաժեշտ էր լինում բախվել հանքարդյունաբերության ոլորտի բազմազան տերմինների, տեխնիկական լեզվամտածողության հետ և հարկ էր լինում ճշտել դրանց հայերեն համարժեքները, ու այդ խնդրում խմբագրությանն օգտակար եղան տվյալ բնագավառի մասնագետները, որի համար բանախոսը երախտագիտություն հայտնեց նրանց:
 
Համարում հատուկ անդրադարձ է եղել ընկերության սոցիալական քաղաքականությանը Սյունիքի մարզում և հատկապես Քաջարան, Կապան ու Սիսիան համայնքներում: Մասնավորապես ի ցույց է դրվել այն հսկայական օժանդակությունը, որ ուղղվում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, Քաջարանի մարզահամալիրին, Մշակույթի պալատին, «Գտնված երազ» և «Մանկության մոլորակ» մանկապարտեզներին, մարդկանց, ովքեր առողջությունը պահպանելու խնդիր ունեն:
 
Արժանին մատուցվեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ Վահրամ Օրբելյան, Գայանե Բաղդասարյան, Գրիշա Սահակյան, Մարի Նավասարդյան, Մանե Ղազարյան, Շուշաննա Հարությունյան, Վասիլ Սահակյան, Աննա Ալեքսանյան, մարդիկ, ովքեր իրենց առջև դրված գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և գեղարվեստական պատշաճ մակարդակով...
 
Համարը չէր կայանա նախանշված տեսքով ու բովանդակությամբ, եթե չլիներ ընկերության լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի ամենօրյա աջակցությունը (բաժնի պետ՝ Արայիկ Մարգարյան): Այս համատեքստում բանախոսը երախտագիտության խոսքեր հնչեցրեց Արայիկ Մարգարյանի, բաժնի բազմահմուտ աշխատակից Լիլիթ Իսրայելյանի, բաժնի նախկին ղեկավար Սոս Դավթյանի, բաժնի աշխատակիցներ Նվեր Զելյայի ու Հայկ Թադևոսյանի հասցեին:
 
Թերթի հատուկ թողարկմանը մեծապես օգնեցին կոլեկտիվի վաղեմի բարեկամ Աննա Սաղաբալյանը՝ իր պատրաստակամությամբ ու արհեստավարժությամբ, ինչպես նաև Ռուզաննա Գրիգորյանը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության մամուլի խոսնակը:
 
Ելույթի ավարտին բանախոսը նշեց. «Խոսքը, գրավոր խոսքը, հանրային խոսքը ոչ սովորական, դժվարին ժամանակներ են ապրում: Եվ այս հանգրվանում փառք ու պատիվ այն տնտեսվարողներին, այն իշխանավորներին, այն անհատներին, ովքեր գիտակցում են գրավոր խոսքի դերը, նշանակությունը և նպաստում դրա զարգացմանը:
 
Բարեբախտաբար, խոսքի կարևորության, մամուլի դերի պատշաճ ըմբռնում-ընկալում ենք տեսնում ԶՊՄԿ-ի ներկայիս ղեկավարության շրջանում: Հետևաբար մեր շնորհակալությունն ենք հղում ընկերության ղեկավարությանը՝ պարոն Խուդոլիյի գլխավորությամբ: Այս համատեքստում նշում ենք գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանի, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի դերակատարությունը, հոգևորը կարևորելու, ոլորտին աջակցելու նրանց ջանքերը»:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն իր շնորհավորանքում այն միտքը հայտնեց, որ «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումը համակողմանի տեղեկություն է տալիս կոմբինատի տարբեր օղակների և՛ անցած տարիների, և՛ ներկայիս գործունեության մասին: Նա կարևորեց հատկապես լրատվական ժանրերի հանդեպ խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմը և խոսքի բարձր կուլտուրան, որն անհնար է չնկատել համարի նյութերին ծանոթանալիս:
 
Իրենց ելույթներում «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարն արժևորեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեա Աղամյանը, կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
 
Շնորհանդեսը վարում էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը:
 
Իսկ ամենավերջում անմիջական զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:
 
Վահրամ Օրբելյան
 
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի և Մխիթար Հովհաննիսյանի
 
Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»