Ովքեր կստանան 40.000 դրամ դրամական օգնություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման առցանց դիմումների ընդունման գործընթացը սկսված է: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
«Մեկնարկել է ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 346-Ն որոշմամբ սահմանված՝ ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման շահառուների առցանց դիմումների գրանցման գործընթացը:
Միջոցառման շրջանակներում Արցախում փաստացի բնակվող անձանց կտրամադրվի 40.0 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն՝ բացառությամբ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատող անձանց և զինծառայողների: Առցանց դիմում ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական կայքէջ՝ mss.nkr.am հասցեի միջոցով, ընտրել «Աջակցության միջոցառումների առցանց դիմումներ» պատուհանը՝ մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր և լրացնել պահանջվող տվյալները։
Դիմումը հնարավոր է մուտքագրել նաև mss-dimum.argov.am հասցեով։
Հիշեցնենք, որ կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձանց, բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ամենամսյա դրամական օգնություն ստացող անձանց, ինչպես նաև Արցախի շրջանների համայնքներում (բացառությամբ շրջկենտրոնների) փաստացի բնակվող անձանց միջոցառման շրջանակներում սահմանված միանվագ աջակցությունը կտրամադրվի առանց առցանց դիմում ներկայացնելու: Վերոնշյալ սոցիալական խմբերին պատկանող անձինք, ինչպես նաև միջոցառման շահառու չհանդիսացող, այսինքն՝ աշխատող կամ զինծառայության մեջ գտնվող անձինք, կարող են առցանց եղանակով հայտագրել իրենց անչափահաս երեխաներին:
Ավելին՝ այստեղ