Հյուսթոնում հրաձգության հետևանքով վիրավորվել է 6 մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բնակիչների վերադարձը» Ակնա (Աղդամ) կսկսվի հաջորդ տարեվերջին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
«Աղդամ քաղաքում այս գործընթացն ընթանում է արագ տեմպերով։ Այստեղ մեծ տարածք կա, մեծ ծավալով ենթակառուցվածքների շինարարություն է իրականացվում, և այդ պատճառով ակնկալվում է, որ վերաբնակեցումը կսկսվի հաջորդ տարվա վերջին»,- ասել է Հուսեյնովը։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս Ֆիզուլիում կառուցվում է վեց միկրոշրջան։ «38 շենքերում օպերատիվ կերպով իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ։ Մինչև տարեվերջ այս բնակելի տարածքում նախատեսվում է վերաբնակեցնել 800 ընտանիք։ Այս գործընթացը նախատեսված է երկու փուլով։ Ակնկալվում է, որ առաջին փուլում, որը կավարտվի մինչև սեպտեմբեր, կվերաբնակեցվի 260 ընտանիք»,- ասել է Հուսեյնովը։