Լրահոս
Կարևոր


«Համակեցության տարբերակ չեմ տեսնում». Ռուբեն Վարդանյանն արցախցիների և ադրբեջանցիների համակեցության մասին

Հասարակություն

«Ես «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր եմ, սակայն բանկն ունի կառավարման մասնագիտական խորհուրդ, ուստի ես, որպես բաժնետեր, որևէ կերպ չեմ ազդում որոշումների կայացման վրա»,- այս մասին Economy of Armenia-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների սպասարկումը մերժելը։

Նա հավելել է, որ ռուսական ընկերությունների ներհոսքը Հայաստան տնտեսական ակտիվություն է, սակայն յուրաքանչյուր բանկի կողմից նրանց հետ համագործակցությունը՝ բանկի խնդիրն է։ Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանն են ուղղված եղել նաև իր կողմից իրականացված բազում բարեգործական ծրագրեր, որոնցից են Տաթևի ճոպանուղու կառուցումը, Դիլիջանի դպրոցի կառուցումը, մի շարք հանրային տարածքների, այգիների բարեկարգումը:

«Դիլիջանի դպրոցը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար։ Այն ոչ միայն կրթական համակարգի և ուսուցման տեսանկյունից է նորարարություն, այլև այն Հայաստանը դարձնում է հետաքրքիր օտարերկրյա քաղաքացիների համար։ Օրինակ, Հայաստանում այլ երկրների դեսպանությունների աշխատակիցների երեխաները, Հայաստանում ներդրումներ անող օտարերկրացիների երեխաներն իրենց հասանելի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեն, ինչը խթանում է, որպեսզի օտարերկրացիները Հայաստան տեղափոխվեն»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին Արցախի ճակատագրի մասին: «Ես համակեցության տարբերակ չեմ տեսնում։ Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն ու արցախցիները կողք-կողքի ապրել։ Օրինակ, երբ ադրբեջանցիներն իրենց հաղթանակի օրը տոնեն, հայերն ի՞նչ պիտի անեն, դա անհնար է։

Երկու ժողովուրդների միասին ապրելը անվտանգ չէ, իսկ միջազգային երաշխիքների մասին խոսակցությունները պարզապես գեղեցիկ փաթեթավորված բառերի խումբ են։ Հայաստանն ու Արցախը երկու հայկական պետություններ են։ Դուք ասում եք, որ մենք թշնամուց ավելի թույլ ենք զենքով, տնտեսությամբ, դաշնակիցներով, բայց չէ՞ որ հենց դրա համար գոյություն ունի պետություն։ Պետությունը պետք է մտածի տնտեսությունը զարգացնելու, զենք ձեռք բերելու և դաշնակիցների հետ հարաբերությունները չվատացնելու գործերով։ Կապ չունի, որ այս պահին ավելի թույլ ենք, պետք է միավորվել, ոտքի կանգնել և ամեն ինչ կստացվի»,- ասաց  Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է իր միջոցները ներդնել նույնիսկ զենքի արտադրության ոլորտում, սակայն միևնույն է, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պետության համագործակցությունը։  Նա նաեւ փաստեց, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը դուրս գա զոհի կարգավիճակից և աշխարհին ցույց տա, որ կարող ստեղծել ու տալ, ոչ թե միայն աշխարհից խնդրել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե ՀովհաննիսյանՎանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Ռոստովի մարզում հարձակման է ենթարկվել Atlas նավթի պահեստը. հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Երևանի կենտրոնում բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. Shamshyan Թուրքամետ ուժերը գրավել են Հալեպը. ի՞նչ է կատարվումՄասիսում վրաերթի է ենթարկվել 15-ամյա երեխա Բողոքի զանգվածային ակցիայից հետո Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ էՌԴ ՊՆ-ն՝ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելՏարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ինՄենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործովՀունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` ԲուդապեշտԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԵրկրաշարժ՝ Թուրքիայում«Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. ՊուտինՍասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. ShamshyanՈրքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանինԻսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում ԼիբանանումՋուր չի լինելու Երևանում և մարզերումՎաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներինՓաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»