Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն պնդում է, որ Ռուսաստանն ունի ավելի քան 216.000 զոհ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 12-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես 216 180 մարդ:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
ԳՇ-ն նաև հայտնել է, որ պատերազմի սկզբից ռուսական կողմը կորցրել է 3931 տանկ, 7636 զրահամեքենա, 3746 հրետանային համակարգ, 601 համազարկային կրակի ռեակտիվ կայանք,
362 ՀՕՊ համակարգ, 314 ինքնաթիռ, 299 ուղղաթիռ, 3307 ԱԹՍ, 1183 թևավոր հրթիռ, 18 նավ/նավակ,
6471 տրանսպորտային միջոց, 510 միավոր հատուկ մեքենաներ: