Զինվորական կացարանի հրդեհի գործով փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հունիսի 11-ին դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։
Այս մասին հայտնում է տուժողոների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Բնականաբար, ձեռնպահ մնալով քննչական գործողության մանրամասները հրապարակելուց, հարկ եմ համարում արձանագրել, որ իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն, որոշակի առևերևույթ հակասության մեջ են գտնվում քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հետ։
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ եթե այս գործով պետք է պատասխան տան «Սլաքավարները», իսկ հիմնական պատասխանատուները խուսափեն պատժից, մենք գործ կունենանք հերթական ներկայացման հետ, որը հերթական անգամ կջարդի մեր ժողովրդին բարոյապես ու հոգեպես։
Այս գործում պատասխանատուների շղթան ավելի մեծ է, ուստի բոլորը պետք է իրենց չափով պատասխան տան իրենց արարքների համար։
Ավելին՝ այստեղ