Քարտի տվյալ են գողանում, զգուշացեք
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի այն հայրենակիցներ, որոնք համատեղում են մամբան կամ թինդերը ու բարձր արվեստը. թատրոն, կինո, համերգ։ Կարմրաթուշ ծտերը ձեզ առաջարկում են միասին զմայլվել արվեստով, կայքեր ուղարկում, որ տոմս առնեք։
Կայքերը, թարսի պես, ավելի սիրուն դիզայն ունեն, քան մեր իրական կինո կամ ուղղակի թատրոնները։ Բայց քարտի տվյալ են գողանում, ու որպես հետեւանք, վրայի գումարները։ Կարճ ասած, զգուշացեք։ Ու եթե վիզ պետք ա ծտի հետ Շեքսպիր դիտել, մի հատ գուգլեք, գտեք թատրոնի իրական հասցեն»։