Նուբարաշենում կկառուցվի եվրոպական չափանիշներով նոր աղբավայր. ընտրվել է ամենանպատակահարմար տարբերակը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն իրականացվել է, նախագիծը հնարավորին շուտ կյանքի կոչելու նպատակով ընտրվել է ամենանպատակահարմար տարբերակը:
Հաշվետվությունը ներկայացվել է կառավարություն. հավանության արժանանալուց հետո համայնքը կդիմի ՎԶԵԲ-ին, որից հետո կմեկնարկի նախագծման փուլը: