Լրահոս
Կարևոր


Նոր հերոսներ, զարգացումներ և մանրամասներ. ինչպես են անցնում «Դեպի ճամբար»- ի նկարահանումները (լուսանկարներ)

Ապրելակերպ

Արդեն օրեր շարունակ Բջնիում իրականացվում են «Դեպի ճամբար» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ դերասանական և աշխատանքային անձնակազմը բաղկացած է շուրջ 100 հոգուց, որոնք նաև ապրում են Բջնիում: Tert.am Life-ը ուղևորվել է Բջնի՝ ներկա գտնվելով նկարահանումներին և ներկայացնում է նոր հերոսներին, բացահայտում այս եթերաշրջանի զարգացումները՝ ներկայացնելով ֆոտոշարք:

Նախագծի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը հենց «ճամբարի սրտում» ներկայացրեց մեզ նոր եթերաշրջանի մանրամասները և ընդգծեց նման նախագծի կարևորությունը, որ երեխաների, դպրոցականների համար պետք է լինի նման նախագիծ:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չէր ցանկանում նկարահանվել այս եթերաշրջանում:

«Ես գիտակցում եմ, որ ամեն բան հավերժ չէ և գալիս է փուլ, երբ պետք է լինի սերնդափոխություն: Մենք ներգրավվել ենք նոր դերասանների, փոխվել են ջոկատավարները, որոնք նախկինում մարմնավորում էին ճամբարականների: Մի փոքր բարդ աշխատանք է տարվում սցենարական առումով, քանի որ այստեղ մենք գործ ունենք դերասանական մեծ անձնակազմի հետ, որոնք երեխաներ են: Ես և Գարիկ Սեփխանյանը ժամեր շարունակ նստում ենք սենյակում՝ զբաղվելով սցենարական աշխատանքով»,- նշեց Գրիգոր Դանիելյանը:

Ինչպես նշեցինք նկարահանման հրապարակում երեխաներ են, որոնք նաև Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ստուդիայի սաներն են:

«Մենք ունենք երկար տարիների փորձ երեխաների հետ աշխատանքի հարցում, մենք այս անձնակազմի հետ նաև աշխատում ենք Երևանում և նրանք լավ գիտեն՝ ինչու են եկել, ինչ նպատակ ունենք և ինչպես պետք է իրենց պահեն: Մենք ապահովվում ենք իրենց անվտանգությունը, նրանք նկարահանվելուն զուգընթաց նաև այստեղ հանգստանում են: Կարևոր է, որ այն ամենն ինչ նրանք սովորում են ստուդիայում կարողանան կիրառել նկարահանման հրապարակում»,- ժպիտով պատասխանեց Գրիգոր Դանիելյանը: 

Այս եթերաշջրանում մենք չենք տեսնելու նախորդ ջոկատավարներին, որոնց մարմնավորում էին Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը և Գոռ Հակոբյանը: Այս եթերաշրջանում ջոկատավարների դերում են երիտասարդ դերասաններ, որոնք նախկինում եղել են ճամբարականներ: 4 դերասանները՝  Հայկուհի Ղուլյանը,Լեո Հայրապետյանը, Գևորգ Մարգարյանը և Վերոնիկա Կիրակոսյանը մեծ ոգևորությամբ են մասնակցում նկարահանումների և ճամբարի գողտրիկ անկյունում նրանք պատրաստակամորեն պատմեցին իրենց հույզերի, ներքին կոնֆլիկտների և նկարահանումների մասին:

Դերասանները միահամուռ կերպով նշեցին, որ իրենք լիահույս են, որ այս եթերաշրջանում կլինեն ջոկատավարներ, չնայած թերահավատորեն էին մոտենում այդ ամենին: 

«Գևորգի տատին միշտ ասում էր, որ սպասեք շուտով դուք եք լինելու ջոկատավարները, իսկ մենք չէինք հավատում, բայց եկավ պահն ու մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում նկարահանումներին, երեխաների հետ աշխատանքին: Մեր ռեժիսորն այս անգամ այլ մոտեցումներով է աշխատում և երկար տեսարաններ ենք ունենում առանց դադարների և սա հետաքրքիր փորձ է»,- ասաց Լեո Հայրապետյանը: 

Հայկուհի Ղուլյանը քննաշրջանին զուգընթաց է մասնակցում նկարահանումներին և նշում է, որ դա խոչընդոտներ չի ստեղծում:

«Մենք աշխատում ենք մի միջավայրում, որտեղ բոլորը մեր ընտանիքի անդամներն են, որոնք կարևորում են մեր քաղաք գնալը և վերադարձը: Աշխատանքը շատ հետաքրքիր է և մենք լիովին այս գործընթացի մեջ ենք, քանի որ այստեղ, թե՛ ապրում ենք, թե՛ աշխատում և աննկարագրելի են հույզերը, երբ ռեժիսորը դրական գնահատական է տալիս՝ ոգեշնչելով մեզ»,- նշեց Հայկուհի Ղուլյանը: 

Գևորգ Մարգարյանն անկեղծացավ՝ պատմելով ներքին միջավայրի և ընկերների արձագանքի մասին, երբ նրանք իմացան, որ այս տարի հենց այս 4 դերասաններն են լինելու ջոկատավարի դերում:

«Մենք ընկերներ ենք և սովորում ենք նույն ստուդիայում, մենք ինտենսիվ աշխատում ենք դասախոսների հետ, որոնք գիտեն մեր հնարավորությունները: Առաջին օրերի ընթացքում մտավախություններ ունեինք՝ ինչպես կընդունեն մեր կարգավիճակը, բայց ամեն բան հարթ էր: Հետաքրքիր է, որ հեռուստադիտողը տեսնում է մի ճամբարի մասին նախագիծ, բայց, քանի որ մենք ապրում ենք այստեղ մենք էլ մեր «սերիալն» ունենք իրական կյանքում և այս հույզերը մի տարի շարունակ պատմում ենք բոլորին»,- մանրամասնեց Գևորգ Մարգարյանը: 

Վերոնիկա Կիրակոսյանը նշեց, որ դժվարությունները սիրով են հաղթահարում և հետագայում ամիսներ շարունակ հիշում հենց այս նկարահանումներն ու օրերը:

«Սենյակում ապրում ենք 8 աղջիկներով և դա մարտահրավեր է, քանի որ դասական աղջիկների կարգավիճակում ենք, երբ պետք է շուտ զարթնենք, պատրաստվենք: Այնուամենայնիվ այս ամենն իր հետաքրքրությունն ունի և տևական ժամանակ սպասում էինք նկարահանումների մեկնարկին»,- նշեց երիտասարդ դերասանուհին: 

Այս տարի ֆիզղեկի դերը կերտելու է դերասան Արմեն Սողոյանը, որը հենց ֆուտբոլի դաշտում զրուցեց մեզ հետ՝ պատմելով իր կերպարի առանձնահատկությունների և երեխաների հետ աշխատանքի մասին:

«Շատ հետաքրքիր փորձ է, երբ աշխատում ես երեխաների հետ, քանի որ առօրյայում ևս ես մարզում եմ երեխաների, բայց այստեղ նկարահանումներ են և սերունդը լավն է, աշխատասեր, մենք լսում ենք և հասկանում միմյանք: Նախորդ եթերաշրջաններում ֆիզղեկի դերում էր Ռաֆայել Երանոսյանը, որն ուներ հումորային խառնվածք, բայց իմ կերտած կերպարի մեջ կա լրջություն»,- ասաց Արմեն Սողոյանը: 

Ճամբարի գեղարվեստական ղեկավարի դերում է Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում է տևական դադարից հետո:

«Հետաքրքիր էր վերադառնալ եթեր և հենց այս միջավայր, որտեղ նախկինում աշխատել էի: Այս եթերաշրջանի ընթացքում մենք կտեսնենք այլ զարգացումներ, նոր գույներ, երկխոսություններ, քանի որ ֆիզղեկի դերում է Արմեն Սողոյանը և բնականաբար փոխվել են գեղարվեստական ղեկավարի և ֆիզղեկի հարաբերությունները»,- ասաց Աննա Մանուչարյանը:

Նոր հերոսներից մեկին էլ մարմնավորում է թատրոնի և կինոյի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը:

«Հետաքրքիր կերպար է իր խառնվածքով, մոտեցումներով և հետաքրքիր է նաև այս փորձը, երբ նկարահանումներն ամբողջությամբ իրականացվում են Բջնիում և այստեղ, թե՛ ապրում ենք, թե՛ աշխատում: Կերպարը նոր է և չեմ ցանկանում շատ փակագծեր բացել»,- եզրափակեց դերասանուհին: 

 

 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան 

Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք Չալաբյան