Պուտինն անկեղծացել է իր առողջական վիճակի մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական մրցանակների հանձնման արարողությունից հետո ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ հետևում է իր առողջությանը և պարբերաբար բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողությունից հետո պետության ղեկավարն ու պետական պարգեւներ ստացած քաղաքացիները միասին շամպայնի բաժակներ են բարձրացրել։
«Առողջություն ու ուժ... որ բժիշկներին չդիմեք»,- մաղթել են հյուրերը Ռուսաստանի ղեկավարին։
Նախագահն, ի պատասխան, կատակել է, որ չբուժվելու համար պետք է անընդհատ բժիշկների մոտ գնալ.
«Ես պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Բոլորը, հավանաբար, պետք է անեն [դա]», - ասել է Պուտինը:
Միջոցառման մասնակիցներից մեկն ավելացրել է, որ կանոնավոր վարժությունները թույլ են տալիս մոլեկուլային մակարդակով մաքրել օրգանիզմն ավելորդ բջիջներից։ Երկրի ղեկավարը պատասխանել է, որ «կմաքրվի ավելորդ բջիջներից՝ բառի բուն իմաստով»։