ԱՄՆ-ն Ուկրաինային 325 մլն դոլարի օգնություն կտրամադրի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ ռազմական օգնություն՝ մինչև 325 միլիոն դոլարի չափով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով պաշտպանության գերատեսչության ներկայացուցչին։
Սպասվում է, որ նոր փաթեթի հատկացման մասին կհայտարարվի երեքշաբթի օրը։
Խոսքը, մասնավորապես, «President Drawdown Authority» ծրագրով զենքի տեղափոխման մասին է։ Այս ծրագրի պայմանների համաձայն՝ նախագահը, ի պատասխան արտակարգ իրավիճակի, կարող է թույլատրել սարքավորումների փոխանցումը ԱՄՆ պահեստներից առանց Կոնգրեսի հավանության:
Փաթեթը կարող է ներառել Stryker զրահապատ մարտական մեքենաներ և Bradley հետևակի մարտական մեքենաներ, որոնք կփոխարինեն մարտերի ընթացքում վնասված կամ ոչնչացվածներին:
Բացի այդ, ԱՄՆ-ն Կիևին կտրամադրի NASAMS և HIMARS զենքեր։
Հունիսի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որի ընդհանուր գումարը կազմում է մինչև 2,1 միլիարդ դոլար: