Լուկաշենկոն հայտնել է, թե երբ Մինսկը Ռուսաստանից կստանա մարտավարական միջուկային զենք
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մինսկը մի քանի օրից կստանա ռուսական մարտավարական միջուկային զենք,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ամեն ինչ պատրաստ է։ Կարծում եմ՝ մի քանի օր կպահանջվի, և մենք կունենանք այն, ինչ խնդրել ենք։ Եվ նույնիսկ մի փոքր ավելին», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ պահպանման համար ստեղծվել են պայմաններ, որոնք պահանջների խստությամբ համեմատելի են հիվանդանոցի վիրահատական ստորաբաժանման հետ։ Լուկաշենկոն ընդգծել է, որ չի վարանի, եթե ստիպված լինի միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում։
Հիշեցնենք, որ ռուսական միջուկային զենքի` Բելառուս տեղափոխելու մասին հայտնի դարձավ մայիսի վերջին։ Ռուսաստանը Մինսկին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը: Դրա համար արդիականացվել են բելառուսական Սու-25 որոշ ինքնաթիռներ, իսկ բելառուս զինվորականները վերապատրաստվել են ռուսական ուսումնական կենտրոններում։