Բրիտանական իշխանությունները որոշել են 4,3 միլիոն ֆունտ հատկացնել արևային էներգիային
ՀասարակությունԲրիտանական իշխանությունները որոշել են 4,3 միլիոն ֆունտ հատկացնել արևային էներգիան դեպի երկիր տիեզերքից փոխանցելու տեխնոլոգիայի զարգացման նախնական փուլին։
Տիեզերական էլեկտրակայանի կառուցման մեկնարկի մասին հայտարարել է Միացյալ Թագավորության էներգետիկայի և ածխաջրային չեզոքության նախարարությունը։ «Մենք ահռելի քայլ ենք անում առաջ՝ աջակցելով այլընտրանքային տեխնոլոգիաների մշակմանը»,- հայտարարել է նախարար Գրանտ Շեպսը։
Ըստ փաստաթղթի՝ իշխանությունները մտադիր են ֆինանասավորել 8 նախագծեր, որոնք տիեզերական նորարարության և արևային էներգետիկայի ոլորտում ճանաչվել են լավագույնը պետական մրցույթներում։ Խոսքը մասնավորապես Քեմբրիջի համալսարանի գերթեթև արևային վահանակների ստեղծման նախագիծն է, ըստ որի այդ արևային վահանակները դրվելու են արբայակների վրա և աշխատելու են բարձր տիեզերական ռադիացիայի պայմանններում, ինչպես նաև Լոնդոնի Մարիա թագուհի համալսարանի նախագիծը տիեզերքում հավաքված էլեկտրականության անլար փոխանցման վերաբերյալ։
Ըստ նախարարության հավակնոտ ծրագրի՝ նախատեսվում է մինչև 2050 թվականը հասնել տիեզերքում տարեկան մինչև 10 գեգավատ էլեկտրաէներգիայի գեներացման, ինչը թույլ կտա բավարարել Մեծ Բրիտանիայի էներգետիկ կարիքների քառորդ մասը։
Այն, որ աշխարհը այլևս գնում է դեպի նման տեխնոլոգիաների, չափազանց ուշագրավ է։ Օրեր առաջ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը առաջին հաջողություններն էր գրանցել, իսկ ճապոնացիներն ու առաջատար այլ երկրներ զգալի քայլեր և ներդրումներ են կատարում այս ուղղությամբ։
Հայաստանը դեռևս հեռու է նման տեխնոլոգիաների մասին մտածելուց։ Մեր երկրում ընդամենը արևային վահանակների արտադրության մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», էլ ու՞ր մնաց մտածել տիեզերքը նվաճելու մասին։
Լուսինե Մելիքյան