Այսօր ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Ավելին՝ այստեղ