Բլինքենն արձագանքել է ռուսական միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարությանը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է օգտագործել իր միջուկային զենքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպես է նա մեկնաբանել Բելառուսում Ռուսաստանի Դաշնության տակտիկական միջուկային զենքի տեղակայումը։
Բլինքենը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն սեփական միջուկային ուժերի պատրաստությունը բարձրացնելու պատճառ չունի։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի «շատ ուշադիր հետևել իրավիճակին»։
Հունիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Բելառուսում Ռուսաստանի Դաշնության մարտավարական միջուկային զենքի տեղակայման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։