Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել. Տիգրան Աբրահամյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել և օրվա ընթացքում հսկայական ծավալի ապատեղեկատվություն դաշտ նետել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս տեղեկատվական գործողությունների մեկնարկը տրվեց դեռ 10-12 օր առաջ և աստիճանաբար ինտենսիվությունն աճեցվեց:
Սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվության, կասկածելի ու վտանգավոր շարժերի ֆոնին, Ադրբեջանը ագրեսիվ քարոզչություն է բաց թողնում` Արցախի ու Հայաստանի զինուժին մեղադրելով հրադադարի շարունական խախտումների մասին, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ, խնդիր է առաջ բերել, ինչը Հայաստանին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար գործելու մեծ ու վտանգավոր դաշտ բացում»,- գրել է նա։