Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ-ի շարքերից․ պատճառը հայտնի է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, հեռացվել է «Որդիների կանչ» ՀԿ-ի շարքերից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԿ–ն։
««Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։
Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Մարտիրոսյան) մեղավոր է ճանաչվել դատարանի վճռով և դատապարտվել 4 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի` 1 տարվա փորձաշրջանով։