Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ գյուղում տիրող վիճակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական զինուժի նախորդ գիշեր արձակած կրակոցները Վերն Շորժայի դիրքերի ուղղությամբ է եղել, գյուղում չի լսվել, հիմա էլ հանգիստ է վիճակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ գյուղում խուճապ չկա:
«Մարդիկ միշտ պատրաստ են, զգոն են, բայց խուճապ չկա: Մարդիկ զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, մեկ ամսից խոտհունձը կսկսի, տեսնենք՝ ոնց են անելու: Խոտհարքները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի կարող այդ հատվածներում խոտհունձ անի: Արոտավայրերն էլ են իրենց վերահսկողության տակ, այդ պատճառով անասնաքանակը կիսով չափ կրճատել ենք»,-ասաց նա: Նա նշեց, որ գյուղից արտագաղթ չկա:
Ավելին՝ այստեղ