Լրիվ նորմալ է, աշխուժություն է․ Երասխի գյուղապետը՝ իրավիճակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական կողմը կարճ կրակահերթեր է արձակել մետալուրգիական գործարանի ուղղությամբ, այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Երասխի վարչական ղեկավար Սարո Այվազյանը։
«Լրիվ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, աշխատում են այգիներում, աշխուժություն է, ոչ մի խնդիր չկա»,- փոխանցեց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ մետալուրգիական գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Գործարանի վերաբերյալ այլ հարցերի համայնքի ղեկավարը չցանկացավ պատասխանել՝ հորդորելով դիմել ընկերության ղեկավարությանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև Երասխի տարածքում կառուցվող մեղաղալուրգաիական գործրանը, ինչի հետևանքով վիրավորվել է տարածքում աշխատող Հնդկաստանի 2 քաղաքացի։